|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսային Էլ-Բաբ քաղաքի շուկայում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 20 մարդ. այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Նշվում է՝ վիրավորներից մի քանիսը երեխաներ են։ Պայթյունը տեղի է ունեցել մայրամուտին, երբ շուկան բազմամարդ է եղել։
Գործակալության տվյալներով՝ Էլ-Բաբը գտնվում է Հալեպից 38 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմադության զինված կազմավորումների կողմից վերահսկվող տարածքում։
