Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին, ժամը 16։00-18։00, Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 16 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակում կհանդիպի քաղաքացիների հետ։
«Սիրելի հայրենակիցներ, այս փուլում մենք մեծապես կարևորում ենք մեր հայրենակիցների հետ հանդիպումները և քննարկումները։
Հենց այդ նպատակով էլ պարբերաբար կազմակերպվում են քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում դուք հնարավորություն ունեք հանդիպել պատգամավորների հետ, մեզ ուղղել ձեզ հուզող բոլոր հարցերը և ներկայացնել ձեր առաջարկները։
Այս ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին, ժամը 16։00-18։00, Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 16 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակում: