|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ալեքսեյ Նավալնիի մահվան թեմայով արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները տաղտկալի են, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ТАСС-ը։
Կրեմլի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հետաքննությունը շարունակվում է, և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները, սակայն մինչ այժմ հետաքննության արդյունքները չեն հրապարակվում։
Նա հավելել է, որ անընդունելի է բացահայտ նենգ հայտարարություններ անելը, թե Նավալնիի մահվան մեջ մեղավոր է Կրեմլը։
«Սա չի կարող վնասել մեր պետության ղեկավարին, սակայն այդ արտահայտությունները բոլորովին չեն «զարդարում» նրանց, ովքեր անում են դրանք։ Դա հարիր չէ պետական պաշտոնյաներին, որոնց շուրթերից մենք լսեցինք այդ ամենը»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը չի խոսել այն մասին, թե ինչպիսին է եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքը Նավալնիի մահվանը։ «Ես ոչինչ չունեմ ավելացնելու այն ամենին, ինչ ասվել է այս թեմայով», - պարզաբանել է Կրեմլի խոսնակը: