|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայ-հունգարական առևտրային հարաբերություններում առկա է դրական դինամիկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսին:
«Ուրախ ենք, որ հունգարական ընկերությունները ներկայացված են Հայաստանում, օրինակ՝ «Wizzair» ավիաընկերությունը: Մենք տեսնում ենք, որ մեր առևտրային հարաբերություններում կա դրական դինամիկա: 2022 թվականի դրությամբ աննախադեպ քանակությամբ հունգարական ապրանքներ են ուղարկվել Հայաստան: 2003-2022 թվականների ընթացքում 2,6 միլիոն դոլարից 29 միլիոն դոլարի է հասել առևտրատնտեսական շրջանառությունը»,- ընդգծեց Նովակը: