|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակի առողջական վիճակը կայուն է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց երեխաների հայրը` Վարդան Կարապետյանը:
Նա նշեց նաև, որ բժիշկներն ասում են` երեխաների վիճակը դեպի լավն է գնում: «Դեռ տարբեր հիվանդանոցներում են պառկած, բայց, կարծես, արդեն ավելի լավ են, մի փոքր դրական դինամիկա կա»,- ասաց նորածիններիհայրը:
Հիշեցնենք, որ ընտանիքը Մեծամորից է, ապրում են վարձակալությամբ: Երեկ հայտնեցին, որ Կարապետյան ընտանիքին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, 4 սենյականոց բնակարան կնվիրի։