|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Այսքան քստմնելի, այսքան նողկալի, այսքան փոքրոգի, այսքան չհայ, այսքան պառակտող, այսքան թշնամի, այսքան անամոթ, այսքան անբարո, այսքան ավերիչ, գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Անգամ տարվա վերջին վայրկյաններին այնպես են անում, որ նզովքի ու անեծքի բառերով հիշես սրանց։
Հանրային հեռուստաընկերությունն առանց պատճառաբանության մերժել է հեռարձակել Վեհափառ Հայրապետի ամանորյա ավանդական ուղերձը։
Բայց մեր՝ հանրային միջոցներով սնվող հեռուստաալիքին ո՞վ է իրավունք տվել այսպես վիրավորել և անարգել քրիստոնյա ողջ հայ ժողովրդին։
Դուք ՍԱՏԱՆԱ եք, դուք ՀԱՅԱՍՊԱՆ ու ՀԱՅՐԵՆԱՍՊԱՆ ԵՔ․ ինչին կպաք՝ ավեր ու ուրացում, դուք ՉԱՐՔ եք։
Դուք չունեք նվիրական և ոչ մի արժեք․․․․
--------------------------------------------------------------------------
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ։
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։