|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վաշինգտոնը գործնականում սպառել է Ուկրաինային օգնելու ժամանակն ու միջոցները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այդ մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին ուղղված նամակում հայտնել է Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակի ղեկավար Շալանդա Յանգը։
Նրա խոսքով՝ առանց Կոնգրեսի գործողությունների` մինչև տարեվերջ Վաշինգտոնը կսպառի Ուկրաինայի համար ավելի շատ զենք և տեխնիկա գնելու ռեսուրսները: «Կախարդական ֆինանսավորման աղբյուր չկա այս կարիքները բավարարելու համար: Այդ նպատակով մեր գումարները վերջացել են, և գրեթե սպառվել է ժամանակը», - հայտնել է Յանգը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հոկտեմբերին Կոնգրեսից պահանջել էր մոտ 106 միլիարդ դոլար՝ Ուկրաինայի, Իսրայելի և ԱՄՆ սահմանների անվտանգության ծրագրերը ֆինանսավորելու համար: