|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը հայտարարել է, որ չորեքշաբթի Մինսկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների վերաբերյալ։
«Համատեղ հանդիպման արդյունքում հաստատվել և ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ քաղաքական և ռազմաքաղաքական, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին ու անվտանգության սպառնալիքներին դիմակայելու բնագավառում։ Մոտ 20 փաստաթուղթ։ Մասնավորապես, ցանկանում եմ նշել երկու կարևոր փաստաթուղթ»,- լրագրողներին ասել է Ալեյնիկը արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո:
Ըստ նրա, «առաջին փաստաթուղթը ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությունն է եվրասիական տարածքի անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների վերաբերյալ, ինչը առանձնահատուկ նշանակություն ունի ներկա ռազմաքաղաքական իրավիճակում»։
«Երկրորդ փաստաթուղթը ԱԳ նախարարների խորհրդի և ՀԱՊԿ խորհրդի համատեղ որոշումն է ՀԱՊԿ անդամ երկրների լրացուցիչ միջոցառումների ցանկի վերաբերյալ, որոնք ուղղված են ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության ապահովմանը։ Այս հարցը մեծ նշանակություն է ձեռք բերում վիրտուալ տարածքում աճող մարտահրավերների ու սպառնալիքների համատեքստում»,- ասել է բելառուս նախարարը։