|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ՄԻՊ պաշտոնի թեկնածու Արման Թաթոյանը հանդիպել է ՀՅԴ խմբակցության հետ:
Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց այն տեսակետին, որ, գալով պետական գերատեսչությունից, Արման Թաթոյանը չի կարող անաչառ լինել: Նրա խոսքով՝ հայեցակարգային մակարդակով Արման Թաթոյանի մոտեցումները համընկնում են ՀՅԴ-ի մոտեցումների հետ:
«Վստահ ենք, որ եթե աջակցությունը նաև պառլամենտի կողմից լինի, Արման Թաթոյանը կկարողանա իրացնել այն բոլոր գործառույթները, որոնք նախատեսված են սահմանադրական փոփոխություններով»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ՀՅԴ խմբակցության հինգ անդամներն այդ աջակցությունը կցուցաբերեն Արման Թաթոյանին: