|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է պոպուլիստ, որը զրկվել է Իսրայելի ժողովրդի աջակցությունից: Այս մասին նա լրագրողներին ասել է ինքնաթիռում Աստանայից վերադառնալիս։
«Նեթանյահուն մեկն է, ով կորցրել է իր քաղաքացիների աջակցությունը։ Այն, ինչ անում է այդ մարդը, զուտ PR աշխատանք է, պոպուլիստական մոտեցում։
Իսրայելի վարչակազմը համակարգված կերպով յուրացնում է պաղեստինցիների տները, փողոցները, աշխատատեղերն ու կենսական տարածքը։ Ստորագրվում են փաստաթղթեր, որոնք նրանց կյանքի իրավունք չեն տալիս»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով ՝ Եվրոպայում գրվում է երկակի ստանդարտների, անսկզբունքայնության և անօրինականության պատմությունը։