|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելի իշխանությունները տարհանում են երկրի հյուսիսում գտնվող 14 բնակավայրերի բնակիչների: Риа գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է իսրայելական բանակը Telegram-ի իր ալիքում։
«Պաշտպանության նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությունը և Իսրայելի պաշտպանական ուժերը հայտարարում են կառավարության կողմից ֆինանսավորվող տարհանման ծրագրի ընդլայնման մասին հյուսիսում գտնվող ևս մի քանի համայնքներում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Խոսքը Սնիր, Դան, Բեյթ Գիլել, Շեար Յաշուվ, Հագոշրիմ, Լիման, Մացուվա, Էյլոն, Գորեն, Գորնոտ-հա-Գալիլ, Էվեն Մենաչեմ, Սասա, Ցիվոն և Ռամոտ Նաֆթալի բնակավայրերի մասին է»,- հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ նշելով, որ տարհանման ծրագիրը հաստատվել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կողմից։