|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` հոկտեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։
«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի 112 կմ հատվածում ճանապարհաշինարարները հողային աշխատանքներ կատարելու ժամանակ հայտանբերել են մարդու մարմնի մասեր, գանգեր, ոսկրային հատվածներ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները:
Հաղորդվում է, որ Շիրակի մարզի դատախազի հանձարարականով քննարկվում է, թե որ կառույցն է քննություն կատարելու: