|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Կանադայի իր գործընկեր Մարկ Գարնոնի հետ հանդիպման ժամանակ՝ ապրիլի 12-ին, մտահոգություն է հայտնել թուրքական ռազմական տեխնիկայի արտադրության համար կանադական սարքավորումների մատակարարման սահմանափակումների կապակցությամբ: Առաջարկել է վերանայել այս իրավիճակը: Այդ մասին հայտնում է թուրքական Haber7 լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Կանադան դադարեցրել էր թուրքական ԱԹՍ-ների համար կարևոր մասեր մատակարարել այն բանից հետո, երբ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ապացուցվեց, որ թուրքական ԱԹՍ-ները կիրառվում են Արցախում։ Ըստ երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնության՝ կանադական սարքավորումներով թուրքական ԱԹՍ-ները պետք է ծառայեն բացառապես խաղաղ նպատակներով, հիմնականում՝ Սիրիայում փախստականների համար։ Սակայն Թուրքիան դա խախտել է դեռևս 2019 թ. հոկտեմբերին՝ հերթական անգամ Սիրիա ներխուժելով։