|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կմեկնարկի «Ռուսական կինոյի օրեր» ծրագիրը: Ռեժիսոր Նատաշա Մերկուլովայի «Ինտիմ մասեր» ֆիլմը նույնպես մասնակցում է ծրագրին:
Լրագրողների հետ զրույցում Մերկուլովան նշեց, որ ֆիլմը միջին խավի մոսկվացիների մասին հեգնական մելոդրամա է, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր գաղտնիքը` «ինտիմ մասերը»:
«Սա իմ առաջին ֆիլմն է, որի միջոցով փորձում եմ ցույց տալ հոգեբանական մի շարք խնդիրներ` էրոտիկ ֆոնի վրա: Շատերը չեն ցանկանում խոսել իրենց ինտիմ կյանքի խնդիրների մասին, որը, սակայն, մեծ հետք է թողնում նրանց վրա: Ռուսաստանում նոր-նոր են այդ մասին սկսում բարձրաձայնել»,- ասաց Մերկուլովան:
Ըստ նրա` ֆիլմը ցուցադրվել է նաեւ եվրոպական որոշ երկրներում, սակայն ֆիլմի թողած ազդեցությունը նույնը չէր, ինչ ՌԴ-ի հանդիսատեսի վրա, քանի որ Եվրոպայում ինտիմ կյանքի հետ կապված թեմաների շոշափման խնդիր չկա: «Ֆիլմում կան մերկ մարդիկ, որոնք իրենց էրոտիկ պատմություններ են պատմում. ամոթալի ոչինչ չկա»,- նշեց ռեժիսորը: