|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեւանում այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 11:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատակիցները հողաշերտի տակ հայտնաբերել են մարդկային ոսկորներ, գանգեր. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ հայտնում է Shamshyan.com-ը:
Կատարվածի մասին հիվանդանոցի ադմինիստրացիան հայտնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
«Հիվանդանոցի հարեւանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին, որ այս հատվածը սովետական տարիներին եղել է գերեզմաններ եւ, հավանաբար, դրա արդյունքում է հայտնաբերվել այդ ամենը: Հիվանդանոցի անձնակազմը նշված հատվածում կապիտալ փոխում է նաեւ էլեկտրասնուցման եռաֆազ մալուխները, քանի որ սովետական տարիներին եղած մալուխները կարելի է համարել «դարն ապրած»»- կարդում ենք կայքում: