|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Յամալա-Նենեց ինքնավար օկրուգում գտնվող «Նովոպորտովսկոյե» արտադրամասի աշխատակիցները տարածքում մամոնտի մնացորդներ են հայտնաբերել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մամոնտի գանգոսկրերը հայտնաբերվել են Յամալայի շրջանում գտնվող «Գազպրոմ Նեֆտ»-ի Արկտիկական նավթային դաշտում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այժմ հնագետներն ու արտադրամասի աշխատողները փնտրում են կենդանու այլ հնարավոր մնացորդներ: Գտածոյի նշանակությունը գնահատելու համար պեղումների վայրից լուսանկարներն արդեն հանձնվել են մասնագետներին։ Գիտնականների առաջարկով` մամոնտի մնացորդները դեռ պահվում են հանքավայրում:
Սա 2020 թվականի ընթացքում արդեն երկրորդ նման դեպքն է Յամալայում։ Հուլիսին Սամահա գյուղի հարևանությամբ գտնվող Պեչևալավատո լճի ափին տեղի բնակիչների կողմից հայտնաբերվել են մամոնտի փափուկ հյուսվածքներով կմախքի հատվածներ: