|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բիշքեկում ընթացող ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Հայաստանը, իբր, «միշտ չէ, որ իրեն գործընկերային է պահում Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների հետ կապված»։
«Վրաստանն առաջինը լքեց մեր ասոցիացիան, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում բելառուսական պետական BELTA գործակալությունը:
«Մենք պարզապես մաս-մաս կլինենք, և առաջին հերթին կտուժեն հասարակ մարդիկ՝ մեր երկրների ժողովուրդները։ Մենք ունենք փորձ և գիտելիք: Այսօրվա երիտասարդությունը դժվար թե գլուխ հանի: Նրանցից շատերն այլևս չեն հասկանում այն արժեքներն ու շահերը, որոնք մեզ միավորում են և առայժմ դեռ միավորում են»,- հայտարարել է Լուկաշենկոն։