|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանն իրեն բարբարոսի պես է պահում Բելառուսի հանդեպ, սակայն բելառուսները Մոսկվայի վասալները չեն:Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական կտրուկ հայտարարությունն է արել Մոսկվայի հասցեին իբր անբարեխիղճ մրցակցության մասին` նոր վարկեր տալուց Մոսկվայի հրաժարվելու ֆոնին։ Այդ մասին գրում է Газета.ру-ն:
«Ներկայումս մեզ մոտ ծանր ժամանակաշրջան է՝ ռուսներն իրենց բարբարոսի պես են պահում մեր հանդեպ»,- ուրբաթ հայտարարել է նա «Գոմսելմաշ» ձեռնարկություն կատարած աշխատանքային այցի ընթացքում։
«Մեզանից պահանջում են ինչ-որ բաներ, կարծես մենք նրանց վասալներն ենք»,- ասել է Լուկաշենկոն։
Ըստ Բելառուսի նախագահի` Եվրասիական տնտեսական միության շրջանակում ռուսները չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունները, իսկ դա անմրցակցային իրավիճակ է ստեղծում։