|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանն իրեն «անլուրջ պետության» պես է պահում՝ շեշտը դնելով «անիմաստ քարոզչության,չարդարացված մեղադրանքների ու ստի վրա»: Այդպես է կարծում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը: Վերջինս այսպես է արձագանքել այն բանից հետո, երբ Էրդողանը անհաջող փորձեր արեց հեռախոսով կապվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է «Ռամբլեր Նյուզ» ծառայությունը:
Հիշեցնենք, որ Անադոլու գործակալության հաղորդմամբ, երբ «ռուսաստանը հերթական անգամ խախտել է Թուրքիայի օդային տարածքը», Էրդողանը փորձել է «հեռախոսով կապվել Պուտինի հետ, սակայն ռուսական կողմը չի արձագանքում»: