|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերջին զարգացումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա աշխատանքը, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելը։
«Չնայած բարդ պայմաններին, խաղաղապահները շարունակում են ճշգրիտ կատարել իրենց առաջադրված խնդիրները և համակողմանի օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանն ու փախստականներին, այդ թվում՝ ռազմական բժիշկների ուժերով», - ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։