|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կրեմլը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում տեղակայած ՌԴ խաղաղապահների կարգավիճակի մասին։ ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում այդ հարցը չի քննարկվել։
«Ոչ, այդ հարցը չի քննարկվել։ Հիմա, իրոք, և դե-ֆակտո, և դե-յուրե մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Դա ճանաչում է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է նրանց ապագա ռեժիմին, նրանց մնալուն և ուղեկցող բոլոր հանգամանքներին, ապա, իհարկե, դա կքննարկվի ադրբեջանական կողմի հետ։ Եվ իհարկե, մենք կշարունակենք մեր շփումները նաև հայ բարեկամների հետ»,- նշել է Պեսկովը։