|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օրերս կարկուտի պատճառով Հայաստանի բազմաթիվ գյուղեր մեծ վնասներ են կրել, գյուղացիները զրկվել են իրենց ապրուստի միջոցից, շատ տեղերում գնահատում չի իրականացվել, ինչն առաջացրել է գյուղացիների դժգոհությունը: Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա ընդգծեց, որ բազմաթիվ անգամ է բարձրաձայնվել հակակարկտային կայանների ոչ արդյունավետ աշխատանքի, նաև քանակի հետ կապված խնդիրների մասին։
«Գյուղացիները մեծ վնասներ են կրում, շատ տեղերում մարդիկ իրենց ապրուստի միջոցից զրկվելով՝ չեն կարողանում իրենց վարկային պարտավորությունները կատարել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և հարց ուղղեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, թե արդյո՞ք գնահատվել է գյուղացիների կրած կորուստները, ի՞նչ քայլեր են արվում։