|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է «իր գործն ավարտին հասցնի», քանի որ նա «այլընտրանք չունի»։ Այսպես է նա մեկնաբանել Ուկրաինայի կողմից ՌԴ Բելգորոդի մարզի գնդակոծությունները, տեղեկացնում է «Կոմերսանտը»։
Ըստ նրա, Արևմուտքի երկրները Դոնբասում նման իրավիճակն անտեսել էին դեռ հատուկ ռազմական գործողության սկսվելուց առաջ։
«Մենք պետք է իմանանք մեր գործը, անենք մեր գործը և հասցնենք այդ գործն ավարտին։ Մենք այլընտրանք չունենք»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման եթերում։
Այն հարցին, թե ինչպես անել այդ գործը, երբ Ուկրաինան ուժեղանում է արևմտյան սպառազինության հաշվին, մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների մատակարարումները կհանգեցնեն «լարվածության ահագնացման պարույրի հերթական գալարին»։ «Սա ավելորդ անգամ, հավանաբար, պարտավորեցնում է մեզ առավել հավաքված, առավել ուժեղ, առավել մոբիլիզացված լինել։ Շարունակել սկսած գործը»,- ամփոփել է Դմիտրի Պեսկովը։