|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լոս Անջելեսում դատապարտվել է «Հայկական ուժ» խմբավորման վերջին անդամներից մեկը՝ սենսացիոն գործերի շրջանակում, որոնք հարուցվել են խմբավորման դեմ դեռևս 2011-ին և ներառում են, ընդհանուր առմամբ, 90 մեղադրյալ. հայտնում է BBC Russian-ը:
Տեղական դաշնային դատախազության համաձայն՝ առայժմ նրանցից միայն երկու կամ երեք հոգի չեն դատապարտվել:
«Հայկական ուժ» խմբավորումը, որն ունի մոտ 250 անդամ՝ մի քանի հարյուր հետևորդներով, ձևավորվել է 1980-ականներին Լոս Անջելեսում: Ինչպես նմանատիպ շատ այլ կազմավորումներ, խումբը սկզբնական շրջանում ձևավորվել է օտարներից և մրցակիցներից պաշտպանվելու համար, սակայն հետագայում վերածվել է հանցախմբի, որը զբաղվում է ամեն ինչով՝ սկսած սպանություններից և խարդախություններից, վերջացրած թալանով: