|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գուժում է դաշնակցական նվիրյալ ընկեր Գեսիկ Մաթևոսյանի անժամանակ մահը:
Գեսիկ Մաթևոսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին, անդամակցում էր իր հայրենի Գորիսի կոմիտեությանը, իսկ ներկա փուլում ՀՅԴ Գորիսի Կոմիտեի նախագահն էր:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ցավակցում է սիրելի ընկերոջ ընտանիքին, հարազատներին, շրջանի ընկերներին և հայտնում, որ Գեսիկ Մաթևոսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի է ունենալու մայիսի 26-ին, հուղարկավորությունը՝ մայիսի 27-ին, Շինուհայր գյուղում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
25.05.2023 թ.