կարևոր
2470 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-22 10:58
Քաղաքական

Մեր  երեխաների արյունը չի վաճառվում Մենք ոչ բնակարանի կարքի ունենք, ոչ գումարի, մենք մեր վրեժի համար ենք դուրս եկել պայքարի․ Աստղ Գալեյան

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը հերքում է համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե զոհվածների հարազատները գումարներ ու բնակարաններ են վերցրել, թե իբր ամեն ինչ գումարի դիմաց է արվում։ Այս մասին նա հայտարարել է Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում։

«Դա իրականությանը չի համապատասխանում։ Մեր  երեխաների արյունը չի վաճառվում Մենք ոչ բնակարանի կարքի ունենք, ոչ գումարի, մենք մեր վրեժի համար ենք դուրս եկել պայքարի։ Չկա նման բան։ Վարկաբեկում են ծնողներին, ամենավերջին անպատիվ խոսքերը մեր հասցեին գրում են»,- ասաց Աստղ Գալեյանը։