|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: ՀՀ Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:
«Նման գործողությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և պետք է խստագույնս դատապարտվեն»,- ասվում է առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ։