|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եթե ԱԺ քաղաքական մեծամասնությունը չունի այդքան մտածում, հասկացողություն, որ կատարի այդ քայլը և հեռացնի Նիկոլ Փաշինյանին, նշանակում է՝ նրանք մեզ հետ օրգանական կապ չունեն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ցուցարարների՝ ԱԺ բոլոր մուտքերը շրջափակելուց հետո։
«ԱԺ պատգամավորը երդում է տալիս ծառայել հայ ժողովրդին․ մենք չենք ուզում ունենալ երդմնազանց պատգամավորներ, որոնք իրենց փոքր, նեղ, նյութական շահի համար կառչած են այդ աթոռից։ Արժանապատվություն ունեցեք՝ պահանջեց հեռացում, մի՛ թողեք, որ փողոցը պահանջի»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա կոչ արեց պատգամավորներին և կառավարությանհը դուրս գալ փողոց և միանալ ժողովրդին։ Նա կոչով դիմեց դատախազին, քննիչներին, որ տեր կանգնեն իրենց երդմանը, հարուցեն քրեական գործերը, որպեսզի ժողովուրդն իմանա ճշմարտությունը։
«Բոլոր դավաճանները՝ վերից վար, Արևմուտքից Արևելք, Հարավից Հյուսիս, բոլորը պետք է կանգնեն և դատապարտվեն, որպեսզի մենք ունենանք ապագա»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․