|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ ուշ երեկոյան՝ ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության շուրջ 30 աշխատակից, բիրտ ուժ կիրառելով, ձերբակալել են տպարանից դուրս եկող և բողոքի ակցիա նախապատրաստող Հայոց Համազգային Միասնություն կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանին և մի շարք այլ անդամներին։ Վերջիններս ապօրինաբար պահվելով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում՝ ժամեր անց ազատ են արձակվել։
Խստագույնս դատապարտում ենք ոստիկանության հերթական ապօրինի գործողությունները օրենքի շրջանակներում և հանուն հայրենիքի իրենց դիրքորոշումը բարձրաձայնող քաղաքացիների նկատմամբ։
Հայոց Համազգային Միասնություն կուսակցություն