|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
««Հայկական Ալիքը» ահազանգում է, որ գրեթե ամբողջությամբ ցամաքել է Արցախի Սարսանգի ջրամբարը։ Սա նշանակում է ոչ միայն բնապահպանական աղետ, այլև Արցախին մատակարարվող էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ, ինչը իր հետ բերելու է այլ խնդիրների։
Ես հասկանում եմ Ադրբեջանի նպատակները՝ ստիպել, որպեսզի Արցախ էլեկտրաէներգիա և գազ մտնի Ադրբեջանից։ Դա ևս մեկ ճնշման լծակ կլինի թշնամու ձեռքին։
ՀՀ ոլորտային գերատեսչություններին հարցումներ եմ ուղարկել Սյունիքի մարզից դեպի Ստեփանակերտ նոր էլեկտրագծի կառուցման ընթացքի և ժամկետների մասին։ Սա մեր ամենափոքր պատասխանն է Ադրբեջանին, դրան զուգահեռ կան այլ գործոններ, որոնք պետք է օգտագործենք և զսպենք թշնամուն»։