կարևոր
3283 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-04 15:54
Հասարակություն

ՀՅԴ Շիրակի ՄԿ-ն հանդիպել է ՀԱԵ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահի հետ

ՀՅԴ Շիրակի ՄԿ-ն հանդիպել է ՀԱԵ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահի հետ

Մայիսի 4-ին Հայ Առաքելական եկեղեցու Արթիկի թեմի առաջնորդարանում ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի անդամները հանդիպում են ունեցել ՀԱԵ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Նարեկ վրդ. Ավագյանի հետ։ Այս մասին Yerkir.am-ին հայտնել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեն: 

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը, կոմիտեի նախագահ Հովսեփ Սիմոնյանը և կոմիտեի անդամ Սուրեն Սարգսյանը։

Հանդիպման մասնակիցները զրուցել են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ազգապահպան դերի, ազգային արժեհամակարգի ձևավորման, ավանդույթների պահպանման հարցում լուրջ դերակատարման մասին։ ՀՅԴ ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը նաև պետություն-եկեղեցի-ազգ միության ու համախմբման, սփյուռքի հայապահպանության հարցերում։

Արձանագրելով մի շարք մտահոգություններ և վտանգներ՝ ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչն ու անդամները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու՝ ընդդեմ մի շարք մարտահրավերների և հանուն ազգային միասնականության։