|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
«Նեմեսիս» գործողությունը ընդհանուր համաշխարհային պատմության մեջ եզակի ակտ է, երբ պետականությունից զուրկ ժողովրդի քաղաքական բազուկ ՀՅԴ-ն ողջ աշխարհում նախաձեռնեց որպես համամարդկային արդարադատության մի գործողություն ընդդեմ Հայոց ցեղասպանության պատասխանատու թուրք–երիտթուրքերի, մուսաֆաթականների և դավաճան հայերի. այս մասին այսօր «Նեմեսիս» գործողությանն իրականացրած հայորդիներին նվիրված հուշարձանի դիմաց ունեցած ելույթում նշեց ՀՅԴ անդամ, պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Խորհրդանշական է հատկապես այս օրերին այս արձանի բացումը, երբ հայության ուշքն ու միքտը Արցախ աշխարհի հետ է։ Խորհրդանշական է, երբ որ անելանելի վիճակներում միշտ էլ հնարավոր է գտնել ելքեր, ինչպես հիմա Արցախում, այնպես էլ 20-րդ դարի սկզբին, երբ մարդկանց մոտ քիչ էր հույսը, որ կարող է արդարադատություն լինել», – նշեց Գեղամ Մանուկյանը։