21 09 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 413.47 |
GBP | ⚊ | 477.57 |
GEL | ⚊ | 144.57 |
RUB | ⚊ | 4 |
USD | ⚊ | 386.35 |
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկյացուցիչ Իշխան Սաղաթելյանն այցելել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակ և աշխատանքային քննարկումներ ունեցել Ամերիկայում հայկական շահերի պաշտպանության, Հայ դատի հանձնախմբի գործունեության հիմնական ուղղությունների շուրջ՝ մասնավորապես «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջների կատարման, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցման, պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և այլ հարցերի վերաբերյալ։
Իշխան Սաղաթելյանը չափազանց բարձր է գնահատել Հայ դատի հանձնախմբի գործունեությունը՝ Միացյալ Նահանգներում հայկական շահերի պաշտպանության, Ամերիկայում հայկական ժառանգության պահպանման և զարգացման, երիտասարդությանը կրթելու և առհասարակ հայապահպանության գործում։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
16.04.2023 թ.