կարևոր
3703 դիտում, 11 ամիս առաջ - 2023-03-24 14:31
Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը, մերժելով պաշտպանյալիս՝ Արտավազդ Մարգարյանին չկալանավորելու որոշման դեմ դատախազի բողոքը, իր որոշմամբ հաստատել է իմ բոլոր պնդումները

Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը, մերժելով պաշտպանյալիս՝ Արտավազդ Մարգարյանին չկալանավորելու որոշման դեմ դատախազի բողոքը, իր որոշմամբ հաստատել է իմ բոլոր պնդումները

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. 

«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռ․Պապոյանը մերժելով պաշտպանյալիս՝ Արտավազդ Մարգարյանին չկալանավորելու որոշման դեմ դատախազի բողոքը՝ իր որոշմամբ հաստատել է իմ բոլոր պնդումները:

Մասնավորապես,

1) հաստատել է իմ պնդումն այն մասին, որ Արտավազդ Մարգարյանը չէր կարող ձերբակալվել «անմիջականորեն ծագած կասկածի» հիմքով, քանի որ այդ հանցագործության դեպքի առնչությամբ վարույթ էր իրականացվում ձերբակալումից շուրջ 4 ամիս առաջվանից: Դատարանն արձանագրել է, որ ձերբակալման այդպիսի ռեժիմը նախատեսված է միայն այն դեպքերի համար, երբ դեռևս բացահայտված չէ հանցագործության փաստը:

2) Հաստատել է իմ պնդումն այն մասին, որ բացակայում է Արտավազդ Մարգարյանին վերագրվող արարքում նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը:

3) Հաստատել է իմ պնդումն այն մասին, որ չկա որևէ օբյեկտիվ փաստական տվյալ առ այն, որ հայտնի ձայնագրության մեջ հեռախոսային խոսակցություն ունեցող անձանցից մեկը հենց Արտավազդ Մարգարյանն է:

Դատարանն արձանագրել է նաև քննչականի կողմից թույլ տրված բազմաթիվ այլ խախտումներ: Հաստատել է մի շարք այլ հանգամանքներ»։ 

Հիշեցնենք, որ Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ «ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով առերևույթ անձանց նյութապես շահագրգռելու դեպքով»  մեղադրանք է ներկայացվել  Արարատի մարզի ՀՅԴ կառույցի ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանին։  Դատարանը Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժել էր, ձերբակալությունն էլ ճանաչել ոչ իրավաչափ:

Արարատի մարզի դատախազությունը բողոքարկել էր Արտավազդ Մարգարյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշումը։