կարևոր
2530 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-22 18:53
Հասարակություն

Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան Օսլոյում ԳՀՀԾ-ի վերաբերյալ բանակցություններ են անցկացրել

Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան Օսլոյում ԳՀՀԾ-ի վերաբերյալ բանակցություններ են անցկացրել

Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան Օսլոյում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի («միջուկային գործարք») վերաբերյալ բանակցություններ են անցկացրել, հայտնում է IRMA լրատվական գործակալությունը։

«Մի քանի աղբյուրներ հայտնել են, որ իրանցի եւ եվրոպացի դիվանագետները հանդիպել են Նորվեգիայում՝ բանակցություններ վարելու նպատակով, որոնք ուղղված են 2015 թվականի Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնմանը»,-նշված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ բանակցություններին մասնակցել են Անգլիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների դիվանագետները, ինչպես նաեւ ԵՄ արտաքին ծառայության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորան։ Իրանից բանակցություններին մասնակցել է փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քյանին։