|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Դամասկոսը համարում է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ձգտում են իրենց կամքը թելադրել սիրիացի ժողովրդին և գործում են հօգուտ զինված ընդդիմության: Նման հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայի ԱԳՆ-ն. հայտնում է РИА Новости-ն:
«ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների մամուլի ասուլիսը բացահայտեց նրանց իրական նպատակները և ձգտումները՝ կապված Սիրիայի հետ: Նրանք ձգտում են իրենց կամքը թելադրել սիրիացի ժողովրդին և գործում են հօգուտ այն ուժերի, որոնց ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները որպես գործիք են օգտագործում` իրենց նպատակներին հասնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: