|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ գիշեր Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի է ունեցել 2 ահաբեկչական հարձակում` պայթյուն կառավարության շենքի մոտ եւ կրակոցներ Նորվեգիայի աշխատանքային կուսակցության երիտասարդական ճամբարում. տեղեկացնում է CNN-ը:
Ոստիկանությունը հայտնել է, որ այսօր առավոտյան արդեն հաշվվում է ավելի քան 100 զոհ: Սպանվածների մեծ մասը 14-19 տարեկան պատանիներ են:
Ահաբեկչի ինքնությունն արդեն պարզվել է` 32-ամյա նորվեգացի Անդրես Բերինգ Բրեյվիկ: Ձերբակալության ժամանակ նա դիմադրել է ոստիկաններին։ Նրան ձերբակալել են միայն հրազենային վնասվածք հասցնելուց հետո։
Թեեւ որոշ ԶԼՄ-ներ հրապարակել են ահաբեկչի լուսանկարն ու անունը, ոստիկանությունն առայժմ չի հաստատում ձերբակալվածի ինքնությունը։ Իրավապահները պնդում են նաեւ, որ նա աջ ծայրահեղական է և որեւէ առնչություն չունի իսլամական ահաբեկչական կազմակերպությունների հետ։