|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեկ երեկոյան Պակիստանի Քվետա քաղաքում կրկնակի պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 81 մարդ զոհվել է, 120-ը`վիրավորվել. հայտնում է Associated Press –ը: Ըստ ոստիկանության`զոհերի թիվը կարող է աճել:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել բիլիարդի ակումբում, երկրորդը որոտացել է 10 րոպե անց` մոտակայքում գտնվող մեքենայում:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական «Լաշքար ի Թայբա» («Մաքուրների բանակ») շարժումը:
Հիշեցնենք, որ երեկ Քվետայի այլ հատվածում` շուկայում, նույնպես պայթյուն էր որոտացել, որը հետևանքով 12 հոգի զոհվել էր, 40-ը` վիրավորվել: