|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Գազայի դպրոցում փախստականների ժամանակավոր տեղակայման կետին իսրայելական բանակի կողմից հարվածի զոհ է դարձել ավելի քան 10 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, լրագրողներին հայտնել Է Գազայում պաղեստինյան քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչ Մահմուդ Բասալը:
«Իսրայելցի ուժայինների նոր կոտորած է տեղի ունեցել այսօր։ Որոշ ժամանակ առաջ հարվածի տակ է ընկել Շուջայա շրջանի դպրոցներից մեկը, որտեղ մեծ թվով ընտանիքներ էին ապրում... այս պահին տասը զոհվածների մարմինները տեղափոխվել են հիվանդանոց», - ասել է Բասալը։
Նա հստակեցրել է, որ երեք հրթիռ է արձակվել շենքի ուղղությամբ, դպրոցները, որտեղ ապրում էին հարյուրավոր ընտանիքներ, տասնյակ մարդիկ և զոհվածների մարմինները դեռ փլատակների տակ են:
«Դպրոցի շենքն ամբողջությամբ ոչնչացվել է», - հավելել է Բասալը: