կարևոր
3283 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-22 12:55
Քաղաքական

Ձեր վարքագիծը բոլշևիզմ է, ուրիշ ոչինչ․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին

Լավ կլիներ, որ այստեղ լիներ Սեդա Սաֆարյանը և պատասխան կտար որոշ հարցերի, բայց խնդիրը ոչ այնքան Սեդա Սաֆարյանի մասին է, այլ՝ ԱԺ-ի և հատկապես ԱԺ-ի քաղաքական մեծամասնության մասին է և այն մասին, թե դուք որքան եք հարգում այն խոստումները, որ տվել եք մեր հասարակությանը, որքան եք դուք հավատարիմ այն խոստմանը, որ տվել եք մեր հասարակությանը կառուցելու օրենքի երկիր։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալաստյանը։

«Ինչպես ներկայացրեց Արծվիկ Մինասյանը խախտվել է օրենքի պահանջ։ Ի՞նչ է մեր նպատակը և ցանկությունը․ մենք դատական ատյան չունենք, որ որոշենք Սեդա Սաֆարյանին տեխնիկական վրիպակ էր, արդյո՞ք կարևոր է, թե շահույթ հետապնդել է, թե՝ ոչ, մի՞թե դրանք էական են օրենքի խախտման այս ամբողջ կոնտեքստում, իհարկե՝ ոչ։ Թող գնա Սահմանադրական դատարան և Սահմանադրական դատարանը ինքը որոշի օրենքի որ պահանջներն են խախտվել և որքան է իրավական և բարոյական Սեդա Սաֆարյանի գործունեությունը  որպես Սահամանադրական դատարանի անդամի։ Այստեղի հարցադրուները մերկացրեցին ձեր քաղաքական  համոզումների ողջ գունապնակը, երբ հարց հնչեց, թե ինչ նպատակ եք հետապնդում, մեր հետապնդելի նպատակը շատ հստակ է, մենք օրենք ենք հետապնդում։ Հայաստանի հիմնական օրենսդիր մարմնի պառլամենտական երկրում պառլամենտի անդամները, քաղաքական մեծամասնության անդամները մեկ անգամ ևս հաստատում են սեփական բոլշևիզմը։ Միևնույնն է, եթե երկրորդ անգամ էլ գա՝ մենք կընդունենք։ Եթե ձեր համար արժեք չունի օրենքը, բարոյականությունը, վարվեք այնպես ինչպես վարվել եք, դրա անունը մեկն է՝ քաղաքական բոլշևիզմ։ Ձեր վարքագիծը բոլշևիզմ է, ուրիշ ոչինչ»,- ասաց նա։