03 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 423.85 |
GBP | ⚊ | 488.97 |
GEL | ⚊ | 150.15 |
RUB | ⚊ | 4.07 |
USD | ⚊ | 402.21 |
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է․
«Անբովանդակ ու լկտիության հասնող շնորհավորանքներ են հղելու իշխանական տարբեր օղակներում բույն դրած ու ճղճղան թափորով Եռաբլուր գնացող տարատեսակ փոքր ու միջին պաշտոնյաները:
Զոհվածի ծնողին քաշքշելու համար պարգևավճար են ստանալու, որ ծաղիկ առնեն, կին ու մայր մեծարեն, ֆեյսբուքում ի լուր աշխարհի շնորհավորեն նաև լուսանկարի ուսադիրավորները:
Խոնարհումի ծեսեր են կազմակերպելու, բացիկների մակարդակում սիրեն, համբուրեն ձեռքերը, որ էլի առիթն եկած տեղը պղծեն նույն էդ հուշարձանը:
Ու երևի գրոշ անգամ չարժե մեկօրյա, մեկամսյա, մեկամյա արժևորումը, երբ իրական երջանկությունը դավաճանությամբ խլված է:
Հույս ու ապրելու ուժ որդիների լուսավոր քարերի մոտ շտապող բոլոր մայրերին»: