|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը չպետք է օգտագործվի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման գործընթացը խաթարելու համար, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ` դեպի Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշման վերաբերյալ։
ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում պետք է պատշաճ կերպով ապահովվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը, և իրականացվի այնպես, որ չխաթարի փոխադարձ վստահությունը։
Ադրբեջանը հուսով է, որ ԵՄ առաքելության տեղակայման ժամանակ կցուցաբերվի առավելագույն զգուշավորություն, և հաշվի կառնվի անցյալի փորձը, քանի որ առաջին երկամսյա դիտորդական առաքելության գործունեությունն ուղեկցվել է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ լուրջ հակասություններով։
ԵՄ առաքելության ներկայությունը չարաշահելը վտանգավոր է գոյություն ունեցող երկխոսության մեխանիզմների համար և պետք է խուսափել դրանից. ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշենք, որ առաքելության մանդատը երկու տարի է։ Նրա ղեկավարը կնշանակվի մոտ ժամանակներս։