|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը զեկույց է ներկայացրել 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հավանականության մասին:
Համաշխարհային սպառնալիքների վերաբերյալ ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովին ներկայացված ամենամյա զեկույցում մասնավորապես նշվել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ լարվածությունը շարունակել է բարձր մնալ 2015 թվականին։ Բաքվի կողմից կայուն ռազմական ներուժի կուտակումը, Ադրբեջանում տնտեսական վատթարացող պայմանների հետ մեկտեղ, մեծացնում է 2016 թվականին հակամարտության պոտենցիալ սրման հավանականությունը։ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից հրապարակայնորեն հրաժարվելու և Հայաստանի՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից հրաժարվելու բացակայությունը խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու է բարդացնել»: