|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում իրավիճակն այդ երկրի ներքին գործն է։ Ռուսաստանը շահագրգռված է, որ այնտեղ իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Մենք դա համարում ենք Հայաստանի ներքին գործ: Մենք չենք միջամտում այդ գործընթացներին, որոնք տեղի են ունենում այնտեղ և չենք պաշտպանում կողմերից մեկին։ Մենք ուզում ենք, որ իրավիճակը նորմալանա, քանի որ դա օգուտ կտա բոլորին»,- ասել է նա՝ հավելելով՝ Ռուսաստանը հույս ունի, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում չի սրվի:
«Հուսով ենք, որ դրան չի հասնի»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին: