կարևոր
3112 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-15 19:56
Արցախ

Ստեփանակերտի Ծննդատունն ունի ջեռուցման խնդիր. 14 երեխա ու մայրիկ այս պահին գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժնում

Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում այս պահին 14 երեխա և մայրիկ են գտնվում, ինտեսիվ հսկողության և թերապիայի բաժնում ևս նորածիններ կան։ Արդեն երկրորդ օրն է՝ Ստեփանակերտի Ծննդատունն ունի ջեռուցման խնդիր, իսկ ճանապարհի շրջափակումը շարունակվելու դեպքում կառաջանա նաեւ բժշկական անհրաժեշտ պարագաների խնդիր։

Չնայած ստեղծված իրավիճակին՝ նորածինների մայրիկները վստահեցրել են՝ Արցախը չի հանձնվելու ու իրենց երեխաները մեծանալու են ազատ Արցախում։

Մանրամասները՝ տեսանյութում։