|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Միացյալ Նահանգները մտադիր Է այսօր հայտարարել Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Դրանցով Վաշինգտոնը մտադիր է պատժել Մոսկվային Ուկրաինայում իրանական անօդաչուներ օգտագործելու համար:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությանը: Գործակալության աղբյուրները նշել են, որ պատժամիջոցներ կսահմանվեն նաև 170 չինական ձեռնարկությունների դեմ Խաղաղ օվկիանոսում անօրինական ձկնորսության համար: Պատժամիջոցների հիմնական մասը կսահմանվի, այսպես կոչված, ,Գլոբալ Մագնիտսկու ակտիե շրջանակներում, ըստ որի ԱՄՆ կառավարությունը կարող է պատժամիջոցների ենթարկել օտարերկրյա կառավարությունների պաշտոնյաներին, որոնք խախտել են մարդու իրավունքները: ԱՄՆ սառեցնում է նրանց ակտիվները և արգելում նրանց մուտքը Միացյալ Նահանգներ:
Նոր պատժամիջոցների թիրախում, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններ, որոնք, ըստ պաշտոնյաների, իրանական անօդաչուներ են փոխանցել Ռուսաստանին: