|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտադիր է Սիրիայում պատերազմող «Ջաբհաթ ան Նուսրա» արմատական խմբավորումն ընդգրկել «Ալ Քաիդա»-ի հետ կապված կազմակերպությունների ցուցակում: Այդ մասին ИТАР-ТАСС-ին տեղեկացրել է ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի տեղեկացված աղբյուրը:
Ապրիլի 10-ին պարզ է դարձել, որ այդ խմբավորման գրոհայինները հավատարմության երդում են տվել «Ալ Քաիդա»-ին: «Հիմա խմբավորումը ՄԱԿ-ի ԱԽ 1267 բանաձեւի պատժիչ ցուցակում ընդգրելու հիմք կա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Երեկ Սիրիայի ԱԳՆ-ն դիմել էր ՄԱԿ-ի ԱԽ-ին` «Ջաբհաթ ան Նուսրա»-ին այդ ցուցակում ընդգրկելու պահանջով, ինչը ենթադրում է խմբավորման ունեցվածքի սառեցում եւ տեղաշարժի արգելք: