|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ Սկրիպալերի գործի շրջանակում. հայտնում է РИА Новости-ն` պետդեպարտամենտի հայտարարությանը հղումով։
Այսպես` պատժամիջոցները նախատեսում են պետական պարտքի հարցում սահմանափակումներ և պահանջ`ուղղված միջազգային կազմակերպություններին (Համաշխարհաին բանկին և Արժույթի միջազգային հիմնադրամին)` վարկ, ֆինանսական կամ տեխնիկական օգնություն չտրամադրել Մոսկվային։
Նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 15 օրից, այն բանից հետո, երբ դրանց մասին կիրազեկեն ԱՄՆ Կոնգրեսին, այսինքն` օգոստսոի 19-ին։ Դրանք կգործեն նվազագույնը 12 ամիս։
Հիշեցնենք, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին թունավորել էին Լոնդոնում անցյալ տարի։ Բրիտանիան մեղադրում է դրանում Մոսկվային։