|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասնակիցներին։
Էրդողանն իր ուղերձում ասել է, որ բարդ եղանակային պայմաններում անցկացվող զորավարժությունները կուժեղացնեն ադրբեջանական և թուրքական զինուժը։
«Ես հավատում եմ, որ դուք ուժ տվեցիք մեր ընկերներին և վախեցրեցիք թշնամիներին»,- ընդգծել է Էրդողանը։
Էրդողանը նաև նշել է «մեկ ժողովուրդ-երկու պետություն» սկզբունքով անցկացվող զորավարժությունների հաջող ընթացքը՝ ընդգծելով, որ թուրք-ադրբեջանական միությունը ոչ ոք չի կարող պառակտել, այն կշարունակվի ապագայում։