|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, որոնք կրում են «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք -2019» անվանումը: Այդ մասին հայտնում է Haqqin.az-ը: Դրանք կտևեն մինչև մայիսի 3-ը:
Զորավարժությունների նպատակն է հասնել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգմանը` շտաբների համատեղ ծրագրերի մշակման ճանապարհով, անձնակազմի մարտունակության մակարդակի բարձրացմանը և համատեղ գործողություններ անցկացնելու հմտությունների զարգացմանը:
Զորավարժություններին կմասնակցեն անձնակազմը, զրահամեքենաներ, հրետանային համակարգեր, ականանետներ, ՌՕՈւ տրանսպորտային ուղղաթիռներ և այլն: